Երևանցինե՛ր, տեր եղեք ձեր ծառերին, ամեն հատված ծառի ետևում ձեր հարազատների առողջությունն է. Վարդանյան (տեսանյութ)
ՀասարակությունԵրեվանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
Վա՜յ, վու՜յ, Կասկադում ծառ տապալվեց ու քոմենթներ…
-Որ ասում են, հատենք, չեն թողում։
-Էդ կանաչներին հիմա կանչեք։
- Քրիստինա Վարդանյանն ու՜ր է…
Իսկ հիմա փաստեր
2023թ. Կասկադի երկայնքով ծառերը հատելու էին։ Մեծ աղմուկ եղավ, ցույց։ Ես, Արման Վերմիշյան-ը և ՀՈԱԿ-ի տնօրենը զննեցին ծառերը, բոլորից հանեցինք ծառահատման տոմսերը, Լեգոյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչու են հատումը ստորագրել։
Այս ծառը նայելուց, ես ու Արմանն ասեցինք, որ սա եթե հատեիք ճիշտ կանեիք։ Ծառերը մնացին մինչ օրս։
Քաղաքապետը՝ ի պատասխան նամակիս, թե առողջ ծառերն ինչու՞ են հատում, գրեց, որ կազմակերպությունը կրկին կուսումնասիրի։
Այսինքն, 2 անգամ այս ծառը ուսումնասիրվել է ու հսկայական թտախտով մնացըծել տեղում, բայց սա թողած 9 փողոցներում հազար առողջ ծառ հատեցի՞ք։
Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Երևան քաղաքում իրականացվող հազարավոր ծառերի ոչնչացման ծրագրի մասին։
Երևանցիներ, տեր եղեք ձեր ծառերին, ամեն հատված ծառի ետևում ձեր հարազատների առողջությլւնն է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու