Գիտնականները բացահայտել են ալերգիայի սրման անսպասելի պատճառը
Հասարակություն
Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ միկրոպլաստիկը կարող է ազդել իմունային համակարգի աշխատանքի վրա և նպաստել ալերգիկ ռեակցիաների ուժեղացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտական մասնագիտական հանդեսում։
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է պոլիէթիլենտերեֆթալատից (PET) առաջացած միկրոպլաստիկի ազդեցությունը, որը լայն կիրառություն ունի շշերի, փաթեթավորման և տեքստիլ արտադրանքի մեջ։ Փորձերի արդյունքում պարզվել է, որ օրգանիզմ ներթափանցած մասնիկները կարող են որոշ ժամանակ պահպանվել թոքերում՝ առաջացնելով բորբոքային արձագանք և ակտիվացնելով ալերգիկ գործընթացների հետ կապված իմունային բջիջները։
Գիտնականները նաև արձանագրել են, որ երբ միկրոպլաստիկի ազդեցությունը համակցվել է ամբրոզիայի ծաղկափոշու ազդեցության հետ, շնչուղիների բորբոքումն ավելի արտահայտված է դարձել։ Հեղինակների գնահատմամբ՝ միկրոպլաստիկը կարող է ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման գործոն լինել, այլ նաև մասնակցել օրգանիզմի իմունային արձագանքի փոփոխությանը՝ նպաստելով ալերգիկ երևույթների սրմանը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել