Հունգարիայի վարչապետը նախագահի հրաժարականն է պահանջել՝ սպառնալով իմպիչմենտի գործընթացով
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ եթե երկրի նախագահ Թամաշ Շույոկը կամավոր հրաժարական չտա, կառավարությունը խորհրդարանում կսկսի նրան պաշտոնանկ անելու գործընթաց։ Այդ մասին հայտնել է հունգարական լրատվամիջոցը։
Մադյարի խոսքով՝ նախագահին արդեն տեղեկացրել են կառավարության դիրքորոշման մասին, և եթե որոշումը չփոխվի, իշխող «Տիսա» կուսակցության խմբակցությանը կներկայացվեն համապատասխան առաջարկները՝ պաշտոնանկության ընթացակարգը սկսելու նպատակով։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Հունգարիայի Սահմանադրությունը նախատեսում է նախագահի լիազորությունների դադարեցման մի քանի իրավական մեխանիզմ, սակայն իշխանությունները նախընտրում են խուսափել իմպիչմենտից՝ պահպանելու նախագահի ինստիտուտի հեղինակությունը։ Ավելի վաղ Թամաշ Շույոկը մերժել էր հրաժարականի պահանջը և դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով իրավական գնահատական տալ ստեղծված իրավիճակին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ