Ռուսական ուժերը հայտարարել են Դոնեցկի մարզում ևս մեկ բնակավայրի վերահսկողության անցնելու մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի Տիխոնովկա բնակավայրի նկատմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործողությունն իրականացրել է «Հարավ» զորախումբը։
Ռուսական կողմի տվյալներով՝ մարտական գործողությունների ընթացքում ուկրաինական ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են մինչև 120 զինծառայող, երկու զրահամեքենա, 13 ավտոմեքենա, հինգ դաշտային հրետանային համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ կայան։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2026 թվականի գարնանային ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել ընդհանուր առմամբ 63 բնակավայր։ Դրանցից 21-ը գտնվում են Խարկովի մարզում, 19-ը՝ Դոնեցկի մարզում, 14-ը՝ Սումիի մարզում, 6-ը՝ Զապորոժիեի մարզում և 3-ը՝ Դնեպրոպետրովսկի մարզում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու