Ուկրաինան դեռևս չի կատարել 90 միլիարդ եվրոյի առաջին տրանշի բոլոր պահանջները
Աշխարհ
Ուկրաինան դեռևս չի կատարել Բրյուսելի բոլոր տեխնիկական պահանջները՝ 90 միլիարդ եվրոյի (9.1 միլիարդ եվրո) առաջին մասնաբաժինը ստանալու համար, սակայն Եվրոպական հանձնաժողովը շարունակում է ակնկալել, որ այս գումարը Կիևին կփոխանցի հունիսի վերջին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ուկրաինական կողմից դեռ պետք է ավարտվեն մի քանի տեխնիկական քայլեր», - ընդգծել է նա։ «Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը կորոշի, թե արդյոք ԵՄ պահանջները բյուջետային ֆինանսավորման բաշխման վերաբերյալ կատարվել են։ Գաղափարն այն է, որ հունիսին Ուկրաինային փոխանցվի 9.1 միլիարդ եվրո։ Այս գումարից 5.9 միլիարդ եվրոն կուղղվի ռազմական կարիքների, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի, իսկ ևս 3.2 միլիարդ եվրոն՝ բյուջետային կարիքների համար»։
Ույվարին ընդգծել է, որ Ուկրաինան առաջնահերթություն կտա անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը սեփական արդյունաբերությունից կամ ԵՄ-ից՝ այս 5.9 միլիարդ եվրոյով, և միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ զենքը հնարավոր չլինի մատակարարել, Կիևը կկարողանա օգտագործել միջոցները՝ անհրաժեշտ զենքը այլ գործընկեր երկրներից ձեռք բերելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու