Ղազախստանը պատրաստ է տեխնիկական օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային խնդրի լուծման գործում
Աշխարհ
Ղազախստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել տեխնիկական օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծման գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Երլան Ժետիբաևը։
Նա նշել է, որ Ղազախստանը ուշադիր հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմակողմ համաձայնագրերին:
«Մեր երկիրը հանձնառու է պատասխանատու բազմակողմ համագործակցությանը և աջակցում է կայունության, անվտանգության և երկխոսության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, պատրաստակամություն են հայտնել բարի կամքով տեխնիկական օգնություն ցուցաբերել այս խնդրի լուծման գործում, եթե բոլոր ներգրավված կողմերի միջև կնքվեն համապատասխան միջազգային համաձայնագրեր, և հարցը վերածվի գործնական գործողությունների», - ասել է Ժետիբաևը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ