Հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում կյանքի տևողությունը երկարացնելու նոր միջոց
Հասարակություն
Գիտնականները ներկայացրել են նոր դեղամիջոցի՝ դարոքսոնրասիբի ուսումնասիրության արդյունքները, որոնք ցույց են տվել, որ այն կարող է երկարացնել կյանքի տևողությունը ենթաստամոքսային գեղձի տարածված քաղցկեղ ունեցող հիվանդների մոտ։ Տվյալները ներկայացվել են Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության ընկերության համաժողովում։
Հետազոտությանը մասնակցել է մոտ 500 հիվանդ, որոնց մոտ հիվանդությունն այլևս չէր արձագանքում նախորդ բուժմանը։ Դարոքսոնրասիբ ստացած խմբում կյանքի միջին տևողությունը կազմել է 13,2 ամիս, մինչդեռ քիմիաթերապիա ստացածների դեպքում՝ 6,7 ամիս։
Դեղամիջոցը գործում է՝ արգելափակելով KRAS մուտացված սպիտակուցը, որը նպաստում է ուռուցքի աճին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսի դեպքում։ Մասնագետները նշում են, որ այն դեռևս չի ապահովում հիվանդության լիարժեք բուժում, սակայն կարող է դառնալ կարևոր առաջընթաց ամենավտանգավոր ուռուցքաբանական հիվանդություններից մեկի բուժման ուղղությամբ։ Ներկայում ուսումնասիրվում է նաև դրա կիրառման հնարավորությունը հիվանդության ավելի վաղ փուլերում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու