Հուշարձանի կարգավիճակ է ստացել 12 պատմամշակութային կառույց
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։
Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. Խանզադյան փողոց, 46 և Նորքի փողոց, 86 հասցեների բնակելի տները, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի երեք խաչքարեր (1880-ական թթ.) և Քասախ գյուղի գյուղատեղին (XIII-XIV դդ.), Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի «Քահրիզների համակարգ» (XVIII դ.), Լիճք գյուղի «Գյուղատեղի Թաղամիրի» (XIII դ.- ուշ միջնադար) և «Թաղամիրի կամուրջ» (XVII դ.) պատմամշակութային օբյեկտները (քարտեզագրական նյութերը կցվում են):
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող խաչքարը (XIV դ.) և Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա․ II-I հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու