Լյուբլինում քաղաքապետարանի շենքից իջեցրել են Ուկրաինայի դրոշը
Աշխարհ
Լեհաստանի Լյուբլին քաղաքում քաղաքապետարանի շենքից հանել են Ուկրաինայի դրոշը։ Քաղաքային իշխանությունները որոշումը կապել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին քայլերի հետ՝ կապված Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւՊԱ) շուրջ առաջացած քննարկումների հետ։
Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Յուստինա Գուժձի խոսքով՝ քաղաքային իշխանությունները համակարծիք են Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշման հետ և կարծում են, որ պատմականորեն հակասական գնահատական ունեցող կազմավորումների հերոսացումը կարող է բացասաբար անդրադառնալ պատմական հիշողության և հասարակական տրամադրությունների վրա։
Միևնույն ժամանակ Լյուբլինի իշխանությունները նշել են, որ այս որոշումը չի փոխում քաղաքի վերաբերմունքը այնտեղ բնակվող ուկրաինացիների նկատմամբ, սակայն ընդգծել են պատմական թեմաների նկատմամբ հարգալից մոտեցման կարևորությունը։ Ավելի վաղ Լեհաստանի մի շարք պաշտոնյաներ նույնպես քննադատել էին Կիևի որոշումները՝ կապված ՈւՊԱ-ի թեմայի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու