ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել 

Մեզ փորձում են զրկել պատմական հիշողությունից, իսկ Վարդանանց պատերազմը մնում է չգնահատված․ Արթուր Սողոմոնյան

Գիտություն և Մշակույթ

Առաջիկայում էկրան կբարձրանա 451 թվականի՝ Վարդանանց պատերազմի պատմական շրջանի մասին պատմող բարձրորակ խաղարկային ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվում է ռուսաստանաբնակ գործարար, «Փյունիկ» ֆուտբելային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ։ Սցենարիստը Արմեն Վաթյանն է, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը։ Ամենայն հավանականությամբ, ֆիլմը էկրան կբարձրանա հուլիս ամսին։

Euromedia24-ը զրուցել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ։

-Պարո՛ն Սողոմոնյան, Վարդանանց պատերազմի մասին պատմող Ձեր «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել դեռևս նկարահանման փուլում։ Ինչպե՞ս ծնվեց այս նախագծի գաղափարը, և ի՞նչ հիմնական ուղերձ եք ցանկանում փոխանցել ֆիլմի միջոցով։

-Մենք նկարահանում ենք ֆիլմաշար՝ նվիրված համաշխարհային քրիստոնեության մեջ հայ ազգի ներդրմանը։ Թեման շատ հետաքրքիր և խորքային է, նախատեսում ենք այն տեղավորել յոթ կինոնկարի մեջ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա աշխատում է ոչ միայն ստեղծագործական խումբը, այլև տարբեր երկրների հայտնի պատմաբաններ։

Առաջին ֆիլմը՝ «Լուսավորիչը», էկրան բարձրացավ ապրիլին, այն պատմեց այն մասին, թե ինչպես է ծնունդ առել քրիստոնեությունը և ինչպես Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

Երկրորդ ֆիլմը՝ «Պայքար հանուն հավատի», կպատմի հավատի համար մղված հերոսական ճակատամարտի և մեծ զորավար Վարդան Մամիկոնյանի մասին, որը զրադաշտականների դեմ անհավասար պայքարում, սեփական կյանքի գնով, պաշտպանեց հայերի՝ Քրիստոսի պատվիրաններին հետևելու իրավունքը։ Հենց դրանից հետո քրիստոնեությունը սկսեց ակտիվորեն տարածվել, այդ թվում՝ հայ քարոզիչների միջոցով՝ դառնալով աշխարհում ամենաբազմամարդ կրոնը և հսկայական ազդեցություն ունենալով մարդկության զարգացման վրա։ Այսպիսով, Ավարայրի ճակատամարտը կարևորագույն իրադարձություն է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պատմության մեջ։ Այս տարի կլոր տարեթիվ է՝ 1575 տարի։

Ափսոս, որ Հայաստանի Հանրապետությունում, բացի եկեղեցուց, ոչ ոք չնշեց այդ իրադարձությունը։ Ի դեպ, Կաննի վերջին փառատոնում մենք կնքեցինք ավելի քան տասը պայմանագիր՝ մեր ֆիլմերի ցուցադրության համար աշխարհի տարբեր երկրներում։ -Հայաստանի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր և նախաձեռնություններ եք նախատեսում առաջիկայում, և ինչպիսի՞ նախագծեր կարող են սպասել հայ հանրությանը մոտ ապագայում։

-Այս տարի Նարեկացի ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, նախատեսում է ներկայացնել մի շարք հետաքրքիր գրքեր՝ կապված մեր պատմության մեծ գործիչների և կարևոր իրադարձությունների հետ։ Առաջին շնորհանդեսը կկայանա արդեն հաջորդ շաբաթ՝ հունիսի 6-ին։ Մենք կներկայացնենք համաշխարհային անուն ունեցող գիտնական Ռայմոնդ Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը, վերապրած հայերի և հույների ոչնչացումը. 1918-1922 թվականներ» եզակի աշխատության թարգմանությունը։

Ռայմոնդ Գևորգյանը, որը Ֆրանսիայի նախագահի գործող խորհրդականն է, հատուկ Փարիզից կժամանի Երևան՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու համար։ Ներկայումս մեր աշխատանքներում կա 60 նոր հրատարակություն և վեց ֆիլմ, որոնք բոլորն էլ նվիրված են հայկական պատմության կարևոր և քիչ ուսումնասիրված իրադարձություններին։

-Պարո՛ն Հարությունյան, Հայաստանում սպասվում են կարևոր ընտրություններ, որոնց արդյունքները, շատերի կարծիքով, կարող են ազդել երկրի հետագա զարգացման ուղղության վրա։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս ընտրական գործընթացից և ի՞նչ կցանկանայիք տեսնել ընտրություններից հետո։

-Ես կարծում եմ, որ հունիսի 7-ին ոչ թե հերթական խորհրդարանական ընտրություններն են, այլ հանրաքվե Հայաստանի գոյության վերաբերյալ։ Այդ Հայաստանի, որտեղ մենք ապրում ենք, անկեղծորեն սիրում ենք այն և հպարտանում, որ առնչություն ունենք մեծ ազգի, բացառիկ հերոսների և հնագույն պատմության հետ։

Ցավոք, գործող իշխանությունները հետևողականորեն քանդում են մեր ժառանգությունը, հորինել և առաջ են մղում անհեթեթ «Իրական Հայաստան» անվանումը, որը ոչ մի կապ չունի հարուստ ազգային պատմության և մշակույթի հետ։

Սակայն ամենից շատ ինձ զարմացնում է, որ իշխող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին փոխելու և Հայ Առաքելական եկեղեցին բարեփոխելու մասին կետ։ Խախտելով բոլոր ողջամիտ կանոններն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Զարմացած եմ, որ դրանից հետո որևէ հայ պատրաստ է իր ձայնը տալ նրանց՝ կամավոր մանդատ տրամադրելով ոչնչացնելու ամենահին քրիստոնեական եկեղեցին, որի համար իրենց կյանքն են տվել մեր հերոսները։ Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը։

Եկել է այն ժամը, երբ մենք պետք է միավորվենք և դիմակայենք ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամուն, որը շատ ավելի ցինիկ և նենգ է։ Ես քաղաքական գործիչ չեմ, բայց շատ եմ ցանկանում, որ ընտրություններից հետո մենք մնանք նույն հայերը, կարողանանք գնալ մեր եկեղեցի, մկրտել երեխաներին և մոմ վառել։

Որ երկիրը կոչվի Հայաստան, այլ ոչ թե «Արևմտյան Ադրբեջան», դեպի որը մեզ տանում են գործող իշխանությունները։ Միասին մենք կարող ենք փոխել իրավիճակը և ընտրել նոր առաջնորդների։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, ուստի վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի։

-Վերջին շրջանում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ դուք ֆինանսական աջակցություն եք ցուցաբերում Հայկ Մարությանի և Արման Թաթոյանի քաղաքական գործունեությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները և ի՞նչ կասեք դրանց վերաբերյալ։

-Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը որևէ մեկի քարոզարշավին, նման խոսակցություններ առաջին անգամ չեմ լսում։

Չեմ մեկնաբանի բամբասանքները։ Ես զբաղվում եմ բացառապես հումանիտար ծրագրերով և չունեմ որևէ քաղաքական հավակնություն կամ հետաքրքրություն։ Ինչ վերաբերում է Արման Թաթոյանին և Հայկ Մարությանին, կարող եմ միայն ասել, որ մեծ հարգանքով եմ վերաբերվում երկուսին էլ, քանի որ նրանք չվախեցան մտնել պայքարի մեջ այսօրվա ռեժիմի դեմ և առաջարկում են խելամիտ փոփոխություններ։

Մեզ շատ անհրաժեշտ են երիտասարդ, ազգային առաջնորդներ, հույս ունեմ՝ նրանք կկարողանան իրենց խոսքն ասել ապագա խորհրդարանում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ ԶելենսկունՋուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտակարգ դեպք՝ «Volkswagen»-ը բռնկվել է․ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարանՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Նալբանդյանը հերքել է Փաշինյանի ընտանիքի հետ որևէ կապ ունենալու մասին տեղեկություններըՍարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ«Պրեմիեր լիգայի հարկը» հասել է £20 միլիոնի․ եվրոպական ակումբները մտահոգված են«Առանց աջակցության Հայաստանին «կուլ կտան»»․ ՌԴ Պետդումայում կոչ են արել չհրաժարվել Գյումրիի ռուսական ռազմաբազայիցՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցերՀայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ«Արեգակը քնած է»․ աստղագետները հայտնել են չափազանց ցածր ակտիվության մասինՊուտինը զգուշացրել է տնտեսություն չափազանց մեծ ծավալի գումարներ ուղղելու վտանգի մասինՍևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ40 քաղաքացուց 7.9 մլն դրամի գողության գործով մեղադրյալը կալանավորվել էԴատավորները ուղիղ հրահանգների ու սպառնալիքների տակ են․ Լևոն Քոչարյան
Ամենադիտված