Հունգարիայի նոր վարչապետը կհանդիպի Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ
Աշխարհ
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարն այս շաբաթ իր առաջին պաշտոնական հանդիպումները կանցկացնի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ հունիսի 2-ին կմեկնի Բեռլին, իսկ հունիսի 3-ին՝ Փարիզ։
«Վաղը ես կհանդիպեմ Գերմանիայի կանցլերի հետ Բեռլինում, իսկ այնտեղից կմեկնեմ Փարիզ Ֆրանսիայի նախագահի հրավերով», - ասել է Մագյարը՝ չնշելով, թե ինչ հարցեր է նախատեսում քննարկել երկու առաջատար եվրոպական երկրների ղեկավարների հետ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը Բեռլինում հայտարարել է, որ Մերցի և Մագյարի հանդիպումը, ի թիվս այլ հարցերի, կկենտրոնանա «Ուկրաինային աջակցության, ինչպես նաև եվրաատլանտյան անվտանգության վրա»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից