ԵՄ-ից առաջին վարկային փոխանցումը ստանալու համար Ուկրաինան պետք է կատարի մի շարք պայմաններ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ավարտի մի շարք տեխնիկական և ընթացակարգային քայլեր՝ մինչև Եվրոպական միությունից նախատեսվող առաջին վարկային փոխանցումը ստանալը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարիի խոսքով՝ միայն այդ փուլերի ավարտից հետո Բրյուսելը կգնահատի՝ արդյոք ուկրաինական կողմը կատարել է համաձայնագրով նախատեսված բոլոր պահանջները։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել էր Եվրամիության կողմից 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համաձայնագիրը։ Նշվում է, որ միջոցները նախատեսվում է ուղղել պետական բյուջեի պակասուրդի ծածկմանը, մակրոտնտեսական կայունության պահպանմանը և պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Միաժամանակ վարկի տոկոսների վճարումը նախատեսվում է իրականացնել Եվրամիության բյուջեի միջոցներով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու