Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է, որ փոքր ու միջին պետությունների համար կենսական է ճկուն ու հավասարակշռված դիվանագիտությունը՝ խուսափելով ուժային բևեռների հակադրության առաջնագիծ դառնալուց։ Որպես ուսանելի օրինակներ նշվում են Ուկրաինան և Վրաստանը։
Հոդվածում հիշատակվում է, որ Հայաստանը միաժամանակ համագործակցել է տարբեր կենտրոնների հետ՝ ԵԱՏՄ անդամակցելով, բայց չխզելով կապերը ԵՄ-ի հետ։ Ներկայում, Ռուսաստանի և Արևմուտքի լարվածության ֆոնին, ընդգծվում է, որ Երևանը հակադրության է մտնում Մոսկվայի հետ։
Ըստ «Փաստ»-ի, բազմավեկտորությունն այլ է, իսկ հակադրությունը՝ այլ. փորձառու դիվանագիտությունը ձգտում է նվազեցնել հակասությունները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru