Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, որոնցից մեկի հայրը ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանն է
Հասարակություն
SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում մայիսի 31-ին տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի մասին, ինչի համար էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
«Քննչական բաժինը պարզել է, որ նշված վթարի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Վիրավորներից Արման Ս-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։ Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru