Վուչիչը կարող է 10 տարի անց վերադառնալ Սերբիայի վարչապետի պաշտոնին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, չի բացառել, որ կարող է վերադառնալ վարչապետի պաշտոնին, հաղորդում է Bloomberg-ը։
Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա կփորձի զբաղեցնել վարչապետի աթոռը նախագահական պաշտոնը թողնելուց հետո։ Վուչիչը պատասխանել է, որ «դա կարող է տեղի ունենալ»։ Նա հավելել է, որ իր հիմնադրած Սերբիայի առաջադեմ կուսակցությունը դեռևս կարիք ունի իրեն։
Պետության ղեկավարը նաև հաստատել է, որ չի պլանավորում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար։
Նա հավելել է, որ Սերբիայում այս տարի կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru