ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից մեկը կայցելի Ռուսաստան
Ռուսաստան
Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է, շուտով կայցելի Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովը։
Նրա խոսքով՝ Բաչելետի այցը պլանավորվում է։
«Մենք հույս ունենք նրան ընդունել», - ասել է դիվանագետը։
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Ինչպես նշել է Ալիմովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մի քանի թեկնածուների հետ։
Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և UNCTAD-ի նախագահ Ռեբեկա Գրինսպանի հետ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru