Վուչիչը խոսել է Սերբիայի՝ Եվրամիությանը անդամակցելու մասին
Աշխարհ
Սերբիան չի հրաժարվի Եվրոպական Միություն տանող իր ճանապարհից՝ անկախ նրանից, թե ինչ ճնշման է ենթարկվում։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Մենք գտնվում ենք Եվրոպական Միություն տանող ճանապարհին։ Անկախ նրանից, թե ինչ ճնշման ենք ենթարկվում, մենք չենք շեղվի այս ճանապարհից», - ասել է նա։
Վուչիչը ընդգծել է, որ Բելգրադը «կկատարի իր աշխատանքը»՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար։
Սերբիայի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը չի վերացնի Ռուսաստանի հետ անվիզա ռեժիմը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան