Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հասարակություն
Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են կոմիտեից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru