Սիբիգան բացատրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտությունը
Աշխարհ
Արևմուտքը պետք է ճանաչի, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Եվրոպայի ապագայի համար ամենաշահավետ և տրամաբանական մոդելն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, մեջբերում է «Ուկրինֆորմը»։
«Նախ և առաջ մենք պետք է մեր մտածողության մեջ հավերժ արմատավորենք այն գաղափարը, որ անվտանգությունն առաջնային է։
Երկրորդ՝ Ուկրաինայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը այլընտրանք չի կարող լինել։ Եվ վաղ թե ուշ մեր դաշնակիցները պետք է գիտակցեն, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենաշահավետ և տրամաբանական մոդելն է ամբողջ Եվրոպայի ապագայի համար», - ասել է Սիբիգան։
Նա պնդել է, որ արևմտյան երկրները ավելի լավ կզգան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմում, քան ռազմական դաշինքից դուրս։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru