ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի պատճառով՝ կարող է մեղմացնել ծախսերի պահանջները
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը կարող է թուլացնել ԵՄ անդամ պետությունների բյուջետային ծախսերի նկատմամբ իր վերահսկողությունը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը լուծելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Եվրոպական հանձնաժողովը քննարկում է անդամ պետություններին լրացուցիչ ֆինանսական ճկունություն տրամադրելու ծրագրեր՝ Իրանի պատերազմի պատճառով էներգակիրների բարձր գների ազդեցությունը հաղթահարելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը շեշտում է, որ ԵՄ գործադիր մարմնի կողմից քննարկվող առաջարկը թույլ կտա կառավարություններին ՀՆԱ-ի մոտավորապես 0,3%-ը ծախսել էներգետիկայի հետ կապված ծախսերի վրա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru