Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել նավթային ընկերությունների վրա
Ռուսաստան
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կարող են ազդել նավթային ընկերությունների, մասնավորապես՝ «Լուկոյլի» վրա, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ պատժամիջոցներ են սպասվում նաև նավթ և հեղուկացված բնական գազ տեղափոխող նավերի նկատմամբ, ինչպես նաև այդ նավերին ծառայություններ մատուցելու արգելք։ Պատժամիջոցների հիմնական առաջարկներից մեկը ռուսական նավթի գնի առաստաղը ներկայիս մակարդակով ամրագրելն է։ Գործող գնի առաստաղը լրանում է 2026 թվականի ամռանը։
Հրապարակման համաձայն՝ պատրիարք Կիրիլը նույնպես կարող է ենթարկվել ԵՄ պատժամիջոցներին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru