Լեհաստանը կողմ է արտահայտվել ուկրաինացի զորակոչիկներին ԵՄ ժամանակավոր պաշտպանության ցանկից բացառելուն
Աշխարհ
Լեհաստանը աջակցում է Եվրամիության առաջարկին՝ բացառել զորակոչային տարիքի ուկրաինացիներին Ռուսաստանի հետ հակամարտության սկսվելուց հետո գործարկված ընդլայնված ժամանակավոր պաշտպանության ծրագրից, հաղորդում է RMF24-ը՝ հղում անելով դիվանագետին։
«Մեր կարծիքով, անվիճելի է, որ այն անձինք, ովքեր արդեն օրինականորեն չեն կարողանում լքել Ուկրաինան, չեն կարող ժամանակավոր պաշտպանություն ստանալ ԵՄ-ում», - հայտարարել է դիվանագետը։
Նա հավելել է, որ այս որոշումը տեղին կլինի՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայի իշխանությունները իրենք են աջակցում այս սահմանափակումներին, քանի որ առաջնագծում բախվում են մարդկային ռեսուրսների պակասի։ Դիվանագետը վստահեցրել է, որ որոշակի խմբի պաշտպանության հասանելիությունից զրկելը չի խախտի էթիկական և մարդասիրական սկզբունքները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru