Ճապոնիայում թայֆունի պատճառով՝ հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
Աշխարհ
Ճապոնիայում «Չանմի» թայֆունի մոտենալու պատճառով՝ չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, գրում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումները հիմնականում վերաբերում են Կյուսյու կղզու Միյազակի և Կագոշիմա օդանավակայաններին։ Թայֆունի էպիկենտրոնը շարժվում է դեպի հյուսիս-արևելք մոտավորապես 25 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ այն երեկոյան կհասնի հարավային Կյուսյու, որից հետո կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արևելք։
Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան հունիսի 2-ին հայտարարել է, որ «Չանմի» թայֆունի հետևանքով, որը հարվածել է Օկինավա պրեֆեկտուրային և այժմ շարժվում է դեպի երկրի հիմնական կղզիներ՝ Շիկոկու, Կյուսյու և Հոնշու, վիրավորվել է առնվազն ինը մարդ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru