Ռուսաստանը սկսել է հինգերորդ սերնդի Су-75 կործանիչի փորձնական նմուշի կառուցումը
Ռուսաստան
Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան (ОАК) հայտարարել է, որ սկսվել է Су-75 Checkmate միաշարժիչ հինգերորդ սերնդի կործանիչի փորձնական նմուշի կառուցման փուլը։
ОАК-ի գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխայի խոսքով՝ նախագիծն արդեն անցել է գործնական իրականացման փուլ և նախատեսված է ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ արտասահմանյան հնարավոր պատվիրատուների համար։
Նրա խոսքով՝ Су-75-ի հիմնական առավելություններից մեկը համեմատաբար ավելի ցածր արժեքն է՝ համեմատած երկշարժիչ կործանիչների հետ։ Նախագիծը ներկայացվում է որպես ժամանակակից մարտական ինքնաթիռ՝ նախատեսված օդային մարտերի և բազմաֆունկցիոնալ կիրառման համար։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Су-75-ի առաջին փորձնական թռիչքը կարող է իրականացվել արդեն 2026 թվականին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru