Բացատրվել է սմարթֆոնների մասին տարածված թյուր կարծիքը
Աշխարհ
BGR պարբերականը հերքել է տարածված կարծիքը, թե սմարթֆոնում Bluetooth-ի անջատումը զգալիորեն երկարացնում է մարտկոցի աշխատանքը։ Հրապարակման հեղինակների խոսքով՝ շատ օգտատերեր մարտկոցի լիցքը խնայելու նպատակով անջատում են Wi-Fi-ն ու Bluetooth-ը, սակայն ժամանակակից սարքերում այդ գործառույթների ազդեցությունը մարտկոցի սպառման վրա շատ փոքր է։
Մասնագետները հիշեցրել են, որ 2000-ականների սկզբին Bluetooth տեխնոլոգիան իսկապես ավելի շատ էներգիա էր օգտագործում, սակայն տարիների ընթացքում այն զգալիորեն կատարելագործվել է, և այսօր անլար կապի մոդուլների էներգասպառումը նվազագույն մակարդակի է հասցվել։
Նշվում է նաև, որ ներկայիս սմարթֆոններում Bluetooth-ը մասնակցում է բազմաթիվ կարևոր գործառույթների՝ անլար ականջակալների միացում, տվյալների փոխանցում, կորած սարքերի հայտնաբերում, խելացի ժամացույցների և այլ սարքերի համաժամացում։
Փորձագետների գնահատմամբ՝ մարտկոցի աշխատանքը երկարացնելու համար ավելի արդյունավետ է նվազեցնել էկրանի պայծառությունը, վերահսկել ֆոնային հավելվածների աշխատանքը և խուսափել սարքի գերտաքացումից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru