Հունգարիան պայման է առաջադրել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի համար
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է լուծի երկրում ապրող հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների հարցը, որպեսզի հնարավոր լինի սկսել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները։
Նրա խոսքով՝ կողմերը հույս ունեն արդեն այս շաբաթ ավարտել Կիևի հետ ընթացող տեխնիկական քննարկումները տվյալ թեմայով։
Մադյարը նշել է, որ Բուդապեշտի հիմնական ակնկալիքը վերաբերում է Ուկրաինայում բնակվող հունգարների մշակութային, լեզվական և այլ իրավունքների հստակ ապահովմանը։ Նրա գնահատմամբ՝ սա կարևոր նախապայման է հետագա գործընթացների համար։
Միաժամանակ վարչապետը հայտնել է, որ ակնկալում է կողմերի միջև համաձայնության հասնել և ուկրաինա-հունգարական հարաբերություններում նոր փուլ սկսել։
Ավելի վաղ Հունգարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի ներկայացուցիչները համաձայնել էին ստեղծել աշխատանքային խմբեր՝ Անդրկարպատյան շրջանում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքներին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru