Ֆինլանդիան կալանք է դրել շուրջ 4 միլիոն եվրոյի ռուսական միջոցների վրա
Աշխարհ
Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչությունը կալանք է դրել մոտ 4 միլիոն եվրոյի ռուսական միջոցների վրա։ Այդ մասին հայտնել է ֆիննական Yle հեռարձակող ընկերությունը։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը դեռ մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը Ֆինլանդիային փոխանցել էր 3,7 միլիոն եվրո՝ Եվրամիության սահմանամերձ համագործակցության ծրագրի շրջանակում։ Նախատեսվում էր այդ միջոցներն օգտագործել սահմանային շրջանների զարգացման նպատակով։
Ֆիննական կողմի տվյալներով՝ միջոցների կալանքի նախաձեռնողը եղել է ուկրաինական պետական «Նաֆտոգազ» էներգետիկ ընկերությունը և դրա դուստր կառույցները։ Նշվում է, որ ծրագրի դադարեցումից հետո գումարները մնացել էին ֆիննական կառույցների հաշվեկշռում, ինչից հետո դրանց նկատմամբ կիրառվել են իրավական ընթացակարգեր։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ 2025 թվականի ապրիլից սկսած՝ Ռուսաստանի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջաններում գործունեությունը դադարեցրել է 315 ընկերություն։ Ամենաշատ ազդեցությունը գրանցվել է հյուրանոցային, ռեստորանային, շինարարական, անշարժ գույքի և առևտրի ոլորտներում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru