Մենք նպատակ չունենք խախտել Հայաստանի ինքնիշխանությունը. Ռուբիո
Արտաքին Քաղաքական
«Միացյալ Նահանգները չի ստիպում Հայաստանին բարեկամություն չանել այլ երկրների հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք նպատակ չունենք խախտել Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք չենք խնդրում նրանց բարեկամություն չանել այլ երկրների հետ», - ասել է Ռուբիոն՝ ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը առանձնապես գոհ չէ Վաշինգտոնի և Երևանի միջև հարաբերությունների ակտիվացումից։
Պետքարտուղարի խոսքով՝ «երկար ժամանակ ԱՄՆ հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած են եղել»։
Ռուբիոն նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները բարելավվել են.
«Մենք ուսումնասիրում ենք համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru