3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4-ամյա տղային
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Մոտ երեք ու կես ժամ ու առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ՀՀ ներքին գրոծերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տանց հարակից տարածքում։
Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru