Ուկրաինան մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ ԵՄ աջակցությամբ
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Եվրոպական միության հետ կնքված 90 միլիարդ եվրոյի վարկային համաձայնագիրը, որը նախատեսված է երկրի պաշտպանունակության և տնտեսական կայունության ամրապնդման համար։ Կիևը նախատեսում է միջոցներն ուղղել ռազմական կարիքներին, էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը և բյուջետային խնդիրների լուծմանը։
Ուկրաինայի իշխանությունների գնահատմամբ՝ նոր ֆինանսական փաթեթը թույլ կտա զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը և շարունակել դիմակայությունը Ռուսաստանի դեմ։ Եվրոպական միությունը հայտարարել է, որ աջակցությունը կշարունակվի նաև առաջիկա տարիներին։
Միաժամանակ, վարկային ծրագրի շրջանակում Կիևը պարտավորվել է իրականացնել մի շարք տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումներ։ Դրանք ուղղված են պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։ Այս մասին հայտնում է REUTERS-ը:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru