Թրամփը նշել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, բայց դրանց արդյունքը անհայտ է։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում։
«Կեղծ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են բանակցությունները, բացարձակապես կեղծ են և մոլորեցնող։ Մենք անընդհատ զրույցներ ենք ունեցել, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր։ Արդյունքը անհայտ է, բայց ինչպես ես ասացի Իրանին. «Այսպես թե այնպես, ժամանակն է, որ դուք գործարք կնքեք», – գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru