Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ ներկայացուցչի մասնակցությունը Պետերբուրգի տնտեսական համաժողովին
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցչի այցը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով, իր գնահատմամբ, վկայում է այն մասին, որ Արևմուտքում վերանայում են նախկին մոտեցումները։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները հասկանում են ստեղծված իրավիճակի բարդությունը, սակայն չեն ցանկանում բացահայտ ընդունել դա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Դաշնային գեղարվեստի հանձնաժողովի ղեկավար Ռոդնի Միմս Կուկը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Նա վերջին տարիների ընթացքում համարվում է ԱՄՆ իշխանությունների առաջին պաշտոնական ներկայացուցիչներից մեկը, որը մասնակցում է այդ միջոցառմանը։
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3–6-ը՝ «Էքսպոֆորում» ցուցահանդեսային համալիրում։ Այս տարվա օրակարգը կենտրոնացած է համաշխարհային տնտեսության վերափոխման պայմաններում զարգացման նոր մոդելների քննարկման վրա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru