Reuters․ Եվրոպայում խոսում են Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորության մասին
Աշխարհ
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում քննարկվում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերի հնարավոր զարգացումը։ Այդ մասին գործակալությանը հայտնել է անունը չհրապարակված գերմանացի պաշտոնյա։
Աղբյուրի խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի բանակցային հարթակ, որը միաժամանակ լինի արդյունավետ և եվրոպական երկրների կողմից ընկալվի որպես ընդունելի ու լեգիտիմ։
Նրա գնահատմամբ՝ այս գործընթացում կարևոր դեր կարող է շարունակել ունենալ այսպես կոչված «Եվրոպական եռյակը»՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է Հունգարիայի նոր կառավարության հետ քննարկել Ուկրաինային աջակցության հարցերը՝ ընդգծելով, որ Գերմանիան շարունակում է աջակցել Կիևին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru