Հունգարիայի վարչապետը առաջարկել է երկիրը դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների անցկացման վայր։ Այդ մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարդասիրական ուղղություններով։
Մադյարը նշել է, որ Հունգարիան կարող է նաև հանդես գալ որպես հնարավոր բանակցային հարթակ՝ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների համար։
Հունգարիան նախկինում ևս բազմիցս հայտարարել է, որ կողմ է բանակցային ճանապարհով լուծում գտնելուն և հանդես է եկել ռազմական էսկալացիայի սահմանափակման օգտին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru