Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչ ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական Հայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները Հայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները Զիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում Իջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածք Հոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով 

Մեծ Շեն գյուղի Ս․ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր nչնչացման uպառնալիքի ներքո

Աշխարհ

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին գրել է  Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Օգտագործելով «Planet» արբանյակային պատկերները՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում։

Արբանյակային դիտարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ աշխատանքները կատարվում են պատմամշակութային հուշարձանի անմիջական հարևանությամբ՝ առանց միջազգային մասնագիտական վերահսկողության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության։ Նման գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում եկեղեցու ֆիզիկական ամբողջականության, պատմաճարտարապետական միջավայրի պահպանության և հուշարձանի հետագա գոյության առնչությամբ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որն ունի ոչ միայն կրոնական, այլև պատմական, ճարտարապետական և ինքնության պահպանման կարևոր նշանակություն։

Հուշարձանի շրջակայքում իրականացվող ցանկացած միջամտություն, որը չի համապատասխանում մշակութային ժառանգության պահպանության միջազգային չափանիշներին, կարող է հանգեցնել դրա պատմական տեսքի խաթարմանը, արժեքների աղավաղմանը կամ նույնիսկ անդառնալի կորստի։

Հատկանշական է, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքներում բազմիցս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի, վերափոխման, ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքեր, որոնք փաստագրվել են բազմաթիվ միջազգային փորձագետների, գիտական կազմակերպությունների և մշտադիտարկող կառույցների կողմից։ Այդ համատեքստում Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում իրականացվող ներկայիս աշխատանքները չեն կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական կամ ենթակառուցվածքային գործունեություն և պահանջում են անհապաղ միջազգային ուսումնասիրություն։

Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները։ Մշակութային ժառանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն առանձին ժողովրդի պատմական հիշողության դեմ ուղղված գործողություն է, այլև հարված է համամարդկային քաղաքակրթական արժեքներին։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագիտական կառույցներին, գիտական հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին, իրականացնել անկախ մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր՝ Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Արցախի մյուս հայկական հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով։

Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, ռազմական կամ այլ հանգամանքով։ Այն միջազգային հանրության առջև ծառացած պատասխանատվության հարց է, և դրա կանխումը պահանջում է անհետաձգելի ու հետևողական գործողություններ»,-գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ
Ամենադիտված