Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի գործունեություն․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր
Տնտեսություն
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի, գ․ Վարդանաշեն 1 հասցեում գործող բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական ամրմնից։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru