Ֆրանսիան գլխավորելու է G7-ի կարևոր գագաթնաժողովը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահությամբ հունիսի կեսերին կանցկացվի G7-ի հերթական գագաթնաժողովը, որտեղ աշխարհի առաջատար տնտեսությունների ղեկավարները կքննարկեն միջազգային անվտանգության, համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական ճգնաժամերի հետ կապված հարցեր։
Ֆրանսիական կողմը հայտարարել է, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվելու տնտեսական անհավասարակշռությունների նվազեցմանը, միջազգային համագործակցության խորացմանը և գլոբալ կայունության ապահովմանը։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Եվրամիության ներկայացուցիչները և հրավիրված մի շարք երկրների ղեկավարներ։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ առաջիկա հանդիպումը կարող է կարևոր որոշումների հիմք դառնալ համաշխարհային քաղաքականության մի շարք ուղղություններում։ Այս մասին հայտնում է France Diplomatie-ը:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru