Բալթիկ ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի խոշոր ռազմածովային զորավարժությունները
Աշխարհ
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները հունիսի 4-ից Բալթիկ ծովում կանցկացնեն BALTOPS ամենամյա ռազմածովային զորավարժությունները։ Թեև այս տարվա զորավարժություններն ավելի փոքր մասշտաբներ ունեն նախորդ տարվա համեմատ, դրանք շարունակում են մնալ տարածաշրջանի ամենախոշոր ռազմական նախաձեռնություններից մեկը։
Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 20 նավ, 6000 զինծառայող և 15 պետությունների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների խոսքով՝ հիմնական նպատակն է ամրապնդել ծովային հաղորդակցությունների անվտանգությունը և բարձրացնել դաշնակից երկրների համատեղ գործողությունների արդյունավետությունը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Բալթիկ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը պայմանավորված է անվտանգության ոլորտում առկա լարվածությամբ և դաշինքի անդամ երկրների պաշտպանության համակարգերի ամրապնդման ձգտմամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ