Չինաստանը և ԵՄ-ն քննարկում են տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները
Աշխարհ
Չինաստանի և Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները Բրյուսելում անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ներդրումային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը նշել են, որ համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի սերտ համագործակցություն։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կանաչ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և պահպանել տնտեսական կապերի կայուն զարգացումը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Փորձագետների կարծիքով՝ Չինաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումը կարող է էական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսական գործընթացների վրա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից