Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կա չորս տուժած
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրա խոսքով՝ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն, և նրանց արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Բեգլովը նաև նշել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել հարձակման հետևանքով քաղաքային ենթակառուցվածքներում առաջացած տեխնածին հետևանքները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ իրականացվել են անհրաժեշտ վերականգնողական և անվտանգության աշխատանքներ։
Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Նահանգապետի փոխանցմամբ՝ թիրախում են հայտնվել քաղաքի մի շարք հատվածներ՝ ներառյալ Կրոնշտադտի, Կիրովի և Կրասնոսելսկի շրջանները։ Միջադեպին անդրադառնալով՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են՝ նման հարվածները ռուսական քաղաքների նկատմամբ կանխելու նպատակով։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել