Հորմուզի նեղուցի փակումը փոխել է էներգետիկ անվտանգության նկատմամբ մոտեցումը. Էրդողան
Աշխարհ
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը ցույց տվեց, որ էներգետիկ անվտանգությունը ազգային ինքնիշխանության հարց է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հորմուզի նեղուցի փակումը մեզ սովորեցրել է, որ էներգետիկ անվտանգությունը ոչ միայն զարգացման, այլև ինքնիշխանության և ազգային անվտանգության հարց է», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները հաստատել են Թուրքիայի ռազմավարական կարևորությունը համաշխարհային էներգետիկայի ոլորտում։ Էրդողանը նշել է, որ Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ձգձգված ճգնաժամը ամրապնդել է հանրապետության դերը որպես տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ հանգույց։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru