«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։
Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։
Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի` Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում` իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:
Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru