Al Hadath. Իրան-ԱՄՆ համաձայնագիրը կիրականացվի չորս փուլով
Աշխարհ
Իրանը և Միացյալ Նահանգները մոտ են հակամարտության կարգավորման միջանկյալ համաձայնագրի հաստատմանը, որը կիրականացվի չորս փուլով, հաղորդում է Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջանկյալ համաձայնագրի իրականացման մեկ փուլից մյուսին անցումը տեղի կունենա յուրաքանչյուր փուլում նախատեսված «պարտավորությունների» կատարումից հետո։
Առաջին փուլը ներառում է «գործող հրադադարի ամրապնդում», «տարածաշրջանում ցանկացած սրացման կամ նոր ճակատների բացման կանխարգելում» և ուղղակի ռազմական գործողություններից զերծ մնալը։
Երկրորդ փուլը կենտրոնանում է ծովային անվտանգության և Հորմուզի նեղուցի վրա՝ նախատեսելով ծովային շրջափակման վերացում և ծովային ուղիների ու էներգետիկ խողովակաշարերի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ։
Երրորդ փուլը, ըստ աղբյուրների, նախատեսում է պատժամիջոցների սահմանափակ մեղմացում և արտասահմանում իրանական ակտիվների մասնակի ապասառեցում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru