Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի հաշվին․ Օվերչուկ
Արտաքին Քաղաքական
«Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին»: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում լավագույնը։ Եթե նրանք կարծում են, որ ավելի լավ կլինեն Եվրամիությունում և ավելի լավ կզգան այնտեղ, իհարկե, կարող են»,- ի պատասխան այն հարցին, թե արդյոք Երևանը կքննարկի ԵԱՏՄ-ից վերջնականապես դուրս գալու հարցը, ասել է Օվերչուկը։
Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ Երևանը կարող է նման ընտրություն կատարել, եթե ցանկանա։ «Բայց ոչ մեր հաշվին», – հավելել է Օվերչուկը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել