Bloomberg. Սթարմերը պլանավորում է Մերցի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է առաջիկա օրերին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների ծրագրերը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԵՄ3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ղեկավարները քննարկում են Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը և արդեն քննարկել են այս հարցը ուկրաինական կողմի հետ։
Գործակալության տվյալներով՝ եվրոպացի դաշնակիցները առաջարկել են վերսկսել խորհրդակցությունները հիմա, քանի որ վախենում են Ռուսաստանի հետագա հարվածներից և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ճնշման ուժեղացումից այս ձմռանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից