Տարանտինոն կոշտ քննադատել է ժամանակակից Հոլիվուդը՝ այն համեմատելով «անհամ երշիկների գործարանի» հետ
Աշխարհ
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն քննադատել է ժամանակակից հոլիվուդյան կինոարտադրությունը՝ հայտարարելով, որ երբեմնի Հոլիվուդը վերածվել է «անհամ երշիկների գործարանի»։ Իր կարծիքը նա ներկայացրել է Sight & Sound ամսագրում հրապարակված հեղինակային սյունակում, որի հատվածները մեջբերել է Variety-ն։
«Թերությունները, անհավանական սյուժեները, հանդիսատեսին հաճոյանալու փորձերը, դերերին չհամապատասխանող դերասաններն ու պարզապես անորակ բովանդակությունը խորտակում են գրեթե յուրաքանչյուր նոր ֆիլմ»,- նշել է Տարանտինոն։ Նրա խոսքով՝ ժամանակակից կինոյի ընդհանուր ուղղությունը սկսել է իրեն ավելի հաճախ հիասթափեցնել, քան ներշնչել։
«Քրեական ընթերցվածք» ֆիլմի ռեժիսորը խոստովանել է, որ այժմ ավելի հաճախ նախընտրում է գրքեր կարդալ, քան նոր ֆիլմեր դիտել։ Միևնույն ժամանակ նա առանձնացրել է մեկ բացառություն՝ բարձր գնահատելով «Լավագույն գործարք» ֆիլմը՝ Բեն Աֆլեքի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ՝ նշելով, որ այն իրեն պահել է լարվածության մեջ մինչև վերջ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru