Ռուսաստանում արձագանքել են Եվրոպայի երեք երկրների՝ Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու ծրագրերին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան մեկնաբանել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ Մոսկվայի հետ բանակցային գործընթաց սկսելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է գնահատել եվրոպական երկրների հետագա գործնական քայլերը։
Ժուրովան ենթադրել է, որ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը չեն ցանկանում ամբողջությամբ կորցնել ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա, իսկ բանակցությունների մասին հայտարարությունները կարող են պայմանավորված լինել ապագա կարգավորման գործընթացում ներգրավված մնալու ցանկությամբ։ Նրա գնահատմամբ՝ եթե խաղաղ համաձայնություն ձեռք բերվի առանց նրանց ակտիվ մասնակցության, եվրոպական երկրների դերը կարող է սահմանափակվել։
Ռուս պատգամավորի խոսքով՝ Մոսկվան այս փուլում պետք է պահպանի սպասողական դիրքորոշում և հետևի Եվրոպայի առաջատար երկրների կոնկրետ գործողություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ միասին քննարկում են Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների կազմակերպման տարբերակներ՝ փորձելով ակտիվացնել շփումները և կանխել հակամարտության հետագա երկարաձգումը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru