Ռուսաստանը դատապարտել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինության մրցավազքը խթանելու փորձերը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է ԱՄՆ-ի գործողությունները, որոնք, Ռուսաստանի գնահատմամբ, նպաստում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինության մրցավազքի ակտիվացմանը։ Հայտարարությունն արվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված ճեպազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է ուժեղացնել ռազմական մրցակցությունը՝ ներգրավելով նաև այլ երկրների։ Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ձևավորման և լրացուցիչ լարվածության աճի։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարության բարձր ճշգրտության միջոցների հնարավոր տեղակայման ծրագրերը մտահոգություն են առաջացնում Մոսկվայում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է համակողմանի արձագանքել այն ռիսկերին, որոնք կարող են առաջանալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան հրթիռների հնարավոր տեղակայումից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru