Բացահայտվել են App Store-ից «Մաքս» հավելվածի հեռացման մանրամասները
Ռուսաստան
Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը հայտարարել է, որ Apple ընկերությունը առանց բացատրության App Store-ից հեռացրել է ռուսական «Մաքս» մեսենջերը։ Նրա հայտարարությունը հնչել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Շադաևի խոսքով՝ ռուսական կողմը որևէ պաշտոնական պարզաբանում չի ստացել այդ որոշման վերաբերյալ։ Նախարարի տվյալներով՝ հարթակի օրական ակտիվ լսարանը գերազանցում է 60 միլիոն օգտատիրոջը, որոնցից շուրջ 25–30 տոկոսը օգտվում է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ App Store-ից հավելվածի հեռացման հետևանքով «Մաքս»-ը կորցրել է ծանուցումներ ուղարկելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նշվել էր, որ հաղորդագրությունների առաքումը շարունակվում է, իսկ մեսենջերի հիմնական գործառույթները շարունակում են մնալ հասանելի օգտատերերի համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն