Ռուբիո. ԱՄՆ-ը չի վերացնի Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները ուրանի հարստացումից հրաժարվելու համար
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը կարող է ակնկալել միայն ԱՄՆ պատժամիջոցների մասնակի վերացում կամ մեղմացում՝ իր բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարներից հրաժարվելու և ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու համար։
«Մենք կցանկանայինք, որ նրանք համաձայնեն բացել նեղուցները, ինչպես նախատեսված էր հրադադարի մասին համաձայնագրի կնքման ժամանակ։ Մենք կվերացնենք իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, և նրանք, որպես դրա մաս, կհամաձայնվեն, որ պատրաստ են նստել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը կապահովի բարձր հարստացված ուրանի հեռացումը և կսահմանափակի կամ կարգելի նրանց հարստացման ծրագիրը», - ասել է նա Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Եվ դրա դիմաց նրանք կարող են ստանալ իրենց նկատմամբ սահմանված որոշ, ոչ բոլոր, բայց որոշ պատժամիջոցների վերացում կամ մեղմացում՝ իրենց միջուկային ծրագրի պատճառով», - հավելել է պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru